Հրդեհ Եղիպատրուշ գյուղի հյուրանոցային համալիրի փայտե տնակներից մեկում Zarkerak - Հրդեհ Եղիպատրուշ գյուղի հյուրանոցային համալիրի փայտե տնակներից մեկում
Zarkerak Zarkerak - Հրդեհ Եղիպատրուշ գյուղի հյուրանոցային համալիրի փայտե տնակներից մեկում
Հրդեհ Եղիպատրուշ գյուղի հյուրանոցային համալիրի փայտե տնակներից մեկում

Հրդեհ Եղիպատրուշ գյուղի հյուրանոցային համալիրի փայտե տնակներից մեկում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունվարի 24-ին` ժամը 06։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում գտնվող հյուրանոցային համալիրի փայտե տնակներից մեկում: Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։21-ին, մարվել՝ 11։33-ին։

Այրվել է տնակը (մոտ 90 քմ)՝ գույքով։

Հրշեջ-փրկարարները հատուկ ինժեներական տեխնիկայի օգնությամբ իրականացրել են երկաթե կառուցատարրերի քանդման աշխատանքներ։

24 Հունվար, 2026 14:34
Վեր