Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շուրջ Zarkerak - Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շուրջ
Zarkerak Zarkerak - Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շուրջ
Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շուրջ

Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շուրջ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

 

ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել երկկողմ հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 

Կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շուրջ:

 

 

Ի թիվս այլ հարցերի` առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես՝ դրանց հետևանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին և դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին:

 

 

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ հարցերի։

05 Փետրվար, 2026 17:19
Վեր