Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մարտի 14-ին, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները առավոտից շարունակել են Հրազդան քաղաքի Ծովինար ջրամբարում 4 օր որոնվող կնոջ մարմնի հայտնաբերման աշխատանքները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քիչ առաջ ջրափրկարարը հայտնաբերել է 72-ամյա Ամալյա Ս.-ի դին և դուրս բերել ափ։ Դին հայտնաբերվել է մոտ 1.5 մետր խորությունից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագորղը, մարտի 11-ին առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի Հրազդան քաղաքի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Ծովինար» ջրամբարում, հավանաբար ջրահեղձ է եղել։


