Աշխատել եմ քանդակի մազերի վրա, դեմքի վրա էլ պիտի աշխատեմ. Սևակի դպրոցից խնդրում են վերադարձնել արձանը, բայց բացառված է. Լևոն Թոքմաջյան Zarkerak - Աշխատել եմ քանդակի մազերի վրա, դեմքի վրա էլ պիտի աշխատեմ. Սևակի դպրոցից խնդրում են վերադարձնել արձանը, բայց բացառված է. Լևոն Թոքմաջյան
Zarkerak Zarkerak - Աշխատել եմ քանդակի մազերի վրա, դեմքի վրա էլ պիտի աշխատեմ. Սևակի դպրոցից խնդրում են վերադարձնել արձանը, բայց բացառված է. Լևոն Թոքմաջյան
Աշխատել եմ քանդակի մազերի վրա, դեմքի վրա էլ պիտի աշխատեմ. Սևակի դպրոցից խնդրում են վերադարձնել արձանը, բայց բացառված է. Լևոն Թոքմաջյան

Աշխատել եմ քանդակի մազերի վրա, դեմքի վրա էլ պիտի աշխատեմ. Սևակի դպրոցից խնդրում են վերադարձնել արձանը, բայց բացառված է. Լևոն Թոքմաջյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ինձ շատ քանդակագործներ և արվեստաբաններ ասում էին՝ Լևո՛ն, ոչ մի բանի ձեռք մի տուր,  բայց ես գտա իմ Պարույր Սևակին, թե ով ոնց կնայի, դա արդեն իրենց մեղքն է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, ում՝ Զանգակատուն գյուղի միջնակարգ դպրոցին նվիրած  Պարույր Սևակի արձանը վերջին ամիսներին մեծ աղմուկ էր բարձրացրել: Նա կրկին պնդեց, որ  Սևակի քանդակը իր լավագույն աշխատանքներից մեկն է, բայց հասկացել է՝ մի քանի շտկում անելու կարիք կա՝ էլ ավելի իր սրտի ուզածով դարձնելու համար: 

«Աշխատել եմ մազերի վրա, հոնքերի, շրթունքների վրա էլ  պետք է աշխատեմ: Տրավերտինը քարի բարդ  տեսակ է, քարն էլ  է ինձ խանգարել, հիմա փորձում ենք ինչքան հնարավոր է տրավերտինի ծակերը փակել:  Օրերը բացվի,  պիտի պատվանդան էլ սարքենք՝ 1,5 մետրանոց, որ արձանին ուրիշ տեսանկյունից նայենք՝ ներքևից, այս փոփոխությունները կարծում եմ կբերեն ինձ ամբողջական Պարույր Սևակ»

«Հետաքրքիր բան կա՝ քանդակը լուսավորություն է սիրում, այնտեղ, որտեղ ես աշխատում էի՝ իմ հիմնական տեղը, արևը միայն ձախ կողմից էր ընկնում և աջ կողմը միշտ  ստվերի մեջ էր,  արձանն էլ փոքր բան չէ, որ ձեռքով պտտացնես լույսի ուղղությամբ, որ մենք տարանք Զանգակատուն, ինձ համար էլ որոշ խնդիրներ պարզվեց: Այս նոր տեղը որ բերեցի՝ Երևանում, լույսը լրիվ ընկնում է իր վրա, ես տեսա, թե ինչ պետք է անեմ,  ինչը փոխեմ»,- ասաց Լևոն Թոքմաջյանը: 

Նա նշեց, որ այս փոփոխություններով նպատակ չունի ինչ-որ մեկին դուր գալ, կուլ չի գնացել կարծիքներին՝ հիշեցնելով՝ քանդակը լուսանկարչական ռեալիզմ չէ. «Իմ հաղթանակը կլինի, որ ես ինքս ինձ համոզեմ, թե արդյոք իմ ստեղծած Պարույր Սևակն այն է, ինչ ես ուզում եմ, և հասկացա, որ այս շտկումներից հետո արդեն կդառնա այն, ինչ-որ ես եմ ուզում:  Այսինքն լինի Պարույր Սևակ, բայց լինեն նաև  «Անլռելի զանգակատան» հնչյուններ: Այս նոր տեղում քանդակին տիրություն անողն ասեց ամեն պայման կստեղծեմ, հիմա ինձ համար գործիքներ է առնում, որ գնամ աշխատեմ»:  

Ինչ վերաբերում է հավանականությանը, թե հնարավոր է քանդակը կրկին տեղ գտնի Զանգակատուն գյուղի դպրոցի բակում, նա դա բացառեց.«Դպրոցի տնօրինությունը, աշակերտությունը զանգում են, գալիս են ինձ մոտ, թե խնդրում ենք վերադարձրեք, ասեցի՝ մի նեղացեք, բայց վերադարձ չկա:  Էլ հետ չեմ տանի,  այս կենտրոնական   տեղը թողնեմ, տանե՞մ, ես տարա մի կորած-մոլորված գյուղում դրեցի, հետո ինչ անենք, որ սովորել է այդ դպրոցում, ես ընդառաջ գնացի, բայց նրանք չհասկացան»: 

Արդյոք Պարույր Սևակի  թոռը տեղյակ է արձանի վրա կատարվող փոփոխություններից, Թոքմաջյանը խնդրեց չտալ նրա անունը, կրկին հիշեցնելով՝ Սևակի թոռն է խնդրել արձանը տեղադրել դպրոցի բակում, հետո քննադատությունների ֆոնին փոխել է իր տեսակետը.«Նա էր ասում, որ վերջապես դպրոցը տեսավ Սևակի գաղափարական մի նոր մակարդակ, բա ինչ եղավ  այդ ամեն ինչը: Լավ գործին են քննադատում, վատին ինչու՞ պիտի քննադատեն:  Ես իրեն հարցրել եմ՝ պապիդ «դուխը»  չկա՞ քո մեջ»,- ասաց Լևոն Թոքմաջյանը: 

 

Մարիամ Մկրտչյան

 

17 Մարտ, 2026 18:22
Վեր