Մշակվում է երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզ Zarkerak - Մշակվում է երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզ
Zarkerak Zarkerak - Մշակվում է երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզ
Մշակվում է երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզ

Մշակվում է երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Թվային տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում երեխաների առցանց անվտանգության ապահովումը շարունակում է մնալ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ Այս մասին հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

 

«Այսօր կլոր սեղան-քննարկման ձևաչափով հանդիպում եմ ունեցել կապի օպերատորների ղեկավար կազմի, Իզմիրլյան հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ։

 

Հաշվի առնելով խնդրի միջգերատեսչական բնույթը՝ մենք արդեն իսկ սերտ համագործակցություն ենք նախաձեռնել պետական կառույցների և միջազգային գործընկերների հետ։ Այս պահին ձևավորված փորձագիտական խումբն իրականացնում է հետազոտություն, որի արդյունքում կներկայացվի գործողությունների հստակ ճանապարհային քարտեզ։ Մեր մշակած առաջարկները ներառելու են լուծումների լայն շրջանակ՝ սկսած իրազեկման մեթոդներից մինչև տեխնիկական և օրենսդրական այնպիսի կարգավորումներ, որոնք կբարձրացնեն երեխաների պաշտպանվածության մակարդակը։

 

Քննարկման ընթացքում կարևորել եմ կապի օպերատորների առանցքային դերը՝ որպես տեխնոլոգիական լուծումների ներդրման հարցում պետության առանցքային գործընկերների։ Միաժամանակ կարևորում ենք միջազգային առաջատար փորձի տեղայնացումը՝ լավագույն գործիքները Հայաստանում հասանելի դարձնելու նպատակով։

 

Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները և համատեղ աշխատանքն այս ուղղությամբ»,-նշել է նա։

 

26 Մարտ, 2026 22:35
Վեր