Ալիևի հետ պայմանավորվել ենք, որ խաղաղություն է լինելու, առևտուր ենք անելու. Ալեն Սիմոնյան Zarkerak - Ալիևի հետ պայմանավորվել ենք, որ խաղաղություն է լինելու, առևտուր ենք անելու. Ալեն Սիմոնյան
Zarkerak Zarkerak - Ալիևի հետ պայմանավորվել ենք, որ խաղաղություն է լինելու, առևտուր ենք անելու. Ալեն Սիմոնյան
Ալիևի հետ պայմանավորվել ենք, որ խաղաղություն է լինելու, առևտուր ենք անելու. Ալեն Սիմոնյան

Ալիևի հետ պայմանավորվել ենք, որ խաղաղություն է լինելու, առևտուր ենք անելու. Ալեն Սիմոնյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այդ մարդիկ ՀՀ-ին վերաբերում են որպես բիզնես-պրոյեկտ, իսկ ՀՀ քաղաքացին չի վաճառվում ո՛չ դոլարով, ո՛չ եվրոյով, ո՛չ էլ առավել ևս ռուբլիով»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարությւններին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ նրանք բանակցային պրոցեսը հասցրել էին մի իրավիճակի, որտեղ ակնհայտ էր, որ պատերազմի հավանականությունը շատ մեծ է. «Դրա մասին խոսում էին, նույնիսկ 2020 թվականի հունվար, թե փետրվար ամիսն էր Սերժ Սարգսյանն իր կոռուպցիայի մեջ մեղադրվող դատավարության ժամանակ միկրոֆոնը վերցրել ու ասում էր՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք էլ զարմանում էինք, ասում էին՝ ինչու է նման բաներ խոսում: Ապրիլյան պատերազմը գալիք պատերազմի անոնսն էր: Հիմա կա երկու քաղաքական ուղղություն, եթե դու ընտրում ես քո քաղաքական ուղղությունը, եթե դու պահանջատիրական պահանջներ ես ներկայացնում քո հարևաններին, բնական է՝ դա պատերազմի առիթ է և դու ակնհայտ անոնս ես անում, որ դու հարձակվելու ես, իսկ դա նշանակում է, որ այն երկիրը, որն այս պահին քեզնից ուժեղ է՝ ռազմականորեն, քաղաքականորեն միանշանակ է, չի թողնելու, որ գա այն պահը, որ ինքը թույլ լինի: 2020 թվականին պատերազմ է տեղի ունեցել, որից հետո Հայաստանն ու Ադրբեջանը սահմանը վերարտադրել են և դրանից հետո, եթե գալիս է մի ուժ, որն ասում է՝ ես սահմանազատումը, սահմանագծումը չեմ ճանաչում, բնական է, որ կարող ենք կանխատեսել որ այո, կարող է պատերազմ լինել: Մենք Ալիևի հետ պայմանավորվել ենք, որ խաղաղություն է լինելու, առևտուր ենք անելու և այդ ուղղությամբ գնում ենք: Այն ուժերը, որոնք ուզում են պառլամենտ մտնել՝ իրենց պատերազմ է պետք և պատերազմի մասին խոսակցություն է պետք»:

Ալեն Սիմոնյանը նկատեց, որ հիմա պատերազմ չկա, խաղաղություն է:

24 Մարտ, 2026 12:20
Վեր