Իրավապահ համակարգի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման գործընթացը կբարելավվի Zarkerak - Իրավապահ համակարգի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման գործընթացը կբարելավվի
Zarkerak Zarkerak - Իրավապահ համակարգի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման գործընթացը կբարելավվի
Իրավապահ համակարգի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման գործընթացը կբարելավվի

Իրավապահ համակարգի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման գործընթացը կբարելավվի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ բացառապես դատարանի որոշման հիման վրա է կատարվում բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի և առարկաների առգրավումը:  Վերջին տարիներին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման, առգրավման որոշումների քանակը զգալիորեն աճել է, ինչով պայմանավորված այդ տեղեկատվության մշակման, պատրաստման և փոխանցման վրա ծախսվող ժամանակն ու ռեսուրսները ևս ավելացել են: Դա դժվարացրել է իրավապահ համակարգի, ֆինանսական կազմակերպությունների աշխատանքը՝ հանգեցնելով նաև պահանջվող տեղեկատվության տրամադրման համար նախատեսված անհրաժեշտ ժամկետների երկարաձգմանը: Համակարգի խնդիրներն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Քրեական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Նախագծով առաջարկվում է բանկային և հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունների առգրավման դեպքում օրենքով նախատեսել նաև էլեկտրոնային առգրավման եղանակ:

Հիշյալ գործընթացն էլեկտրոնային եղանակով իրականացնելը միտված է տեղեկատվության փոխանցման վրա ծախսվող ժամանակը և ռեսուրսները կրճատելուն, ինչպես նաև գաղտնիք կազմող տեղեկության փոխանցման գործընթացում մարդկային ներգրավվածությունը նվազեցնելուն:

Համապատասխան տվյալներն էլեկտրոնային եղանակով ստանալը չի ենթադրում, որ բանկային կամ հարակից գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են փոխանցվել ցանկացած էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ պաշտոնական կամ աշխատանքային փոստի միջոցով:

Փոխնախարարի խոսքով՝ նոր կարգավորումների ընդունման դեպքում պետք է ներդրվի հատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումները:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Լիլիթ Մինասյանը:

25 Մարտ, 2026 13:29
Վեր