Իրան-ԱՄՆ բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում առաջիկա հանգստյան օրերին. Գրոսսի Zarkerak - Իրան-ԱՄՆ բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում առաջիկա հանգստյան օրերին. Գրոսսի
Zarkerak Zarkerak - Իրան-ԱՄՆ բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում առաջիկա հանգստյան օրերին. Գրոսսի
Իրան-ԱՄՆ բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում առաջիկա հանգստյան օրերին. Գրոսսի

Իրան-ԱՄՆ բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում առաջիկա հանգստյան օրերին. Գրոսսի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ այս շաբաթավերջին: Այդ մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ իտալական Corriere della Sera թերթի հետ հարցազրույցում:

ԱԷՄԳ-ի տնօրենը ենթադրել է, որ բանակցություններն ավելի ծավալուն կլինեն և կանդրադառնան ոչ միայն միջուկային էներգիայի հարցին: Գրոսսիի խոսքով՝ կքննարկվեն նաև հրթիռներին, Իսլամական Հանրապետության դաշնակից աշխարհազորայիններին և Իրանի անվտանգության երաշխիքներին վերաբերող թեմաները:

Մարտի 24-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին հայտնել է, որ Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին համաձայնել է ամերիկա-իրանական բանակցություններին: Նրա խոսքով՝ Խամենեին խնդրել է որքան հնարավոր է շուտ փակել այդ հարցը, եթե պահպանվեն Թեհրանի պայմանները:

25 Մարտ, 2026 13:58
Վեր