Երևանի թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է վարչատնտեսական մասի համակարգողին, վիճաբանել պահակի հետ, հարվածել Zarkerak - Երևանի թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է վարչատնտեսական մասի համակարգողին, վիճաբանել պահակի հետ, հարվածել
Zarkerak Zarkerak - Երևանի թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է վարչատնտեսական մասի համակարգողին, վիճաբանել պահակի հետ, հարվածել
Երևանի թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է վարչատնտեսական մասի համակարգողին, վիճաբանել պահակի հետ, հարվածել

Երևանի թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է վարչատնտեսական մասի համակարգողին, վիճաբանել պահակի հետ, հարվածել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 7-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա մի կին և հայտնել, որ 2 անչափահաս երեխաներ փորձում են ներխուժել թիվ 27 դպրոցի տարածք, դանակով վախեցրել ու հարվածել են պահակին։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, նշված վայր մեկնած ոստիկանության ծառայողներին Երևանի բնակիչ 53-ամյա տղամարդը հայտնել է, որ ժամը 09։30-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 52 հասցեում գտնվող «Երևանի» թիվ 27 հիմնական դպրոցում նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտը վիճաբանության ժամանակ իր քրոջ հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, ապա բռունցքով մի քանի անգամ հարվածել է իր դեմքին և իրեն պատճառել ֆիզիկական ցավ։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահասը հանդիսանում է Երևանի բնակիչ 16-ամյա Հ․ Հ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե:

Նույն օրը երեկոյան Սարգիս Ս․-ն «ԳՈՒՎ» նախնական ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ տղամարդը աշխատում է «Երևանի» թիվ 27 հիմնական դպրոցում, որպես պահակ, իսկ նրա քույրը նշված դպրոցի  վարչատնտեսական մասի համակարգողն է։

25 Մարտ, 2026 15:49
Վեր