Սամվել Կարապետյանը դատարանում պարտվել է Արսեն Թորոսյանին Zarkerak - Սամվել Կարապետյանը դատարանում պարտվել է Արսեն Թորոսյանին
Zarkerak Zarkerak - Սամվել Կարապետյանը դատարանում պարտվել է Արսեն Թորոսյանին
Սամվել Կարապետյանը դատարանում պարտվել է Արսեն Թորոսյանին

Սամվել Կարապետյանը դատարանում պարտվել է Արսեն Թորոսյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առաջին ատյանի դատարանն մերժել է գործարար Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի։ Այս մասին Արսեն նախարարը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում։

«Սիրելի հայրենակիցներ, կհիշեք, որ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը ինձ դատի էր տվել և փորձում էր պարտավորեցնել, որ ներողություն խնդրեմ ինչ-որ վիրավորանքների և զրպարտանքի համար, ԱԺ ամբիոնից իմ հնչեցրած հայտարարության համար՝ ըստ էության փորձելով լռեցնել ինձ, ինչը, իհարկե, չհաջողվեց և չի հաջողվի։

Եվ ահա Առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ մերժել է այդ հայցը, և ես հաղթել եմ դատարանում, իսկ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը՝ պարտվել»,- ասել է Թորոսյանը։

Հիշեցնենք՝ 2025 թվականի հուլիսին Սամվել Կարապետյանը դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Արսեն Թորոսյանին ներողություն խնդրել խորհրդարանի ամբիոնից իր հասցեին հնչեցրած վիրավորանքների և զրպարտանքի համար։

25 Մարտ, 2026 16:12
Վեր