Թվերին նայեք և հարց տվեք ձեզ՝ ինչով եք զբաղված  և ձեններդ կտրեք, տեղներդ նստեք․ Սուրեն Պապիկյան Zarkerak - Թվերին նայեք և հարց տվեք ձեզ՝ ինչով եք զբաղված և ձեններդ կտրեք, տեղներդ նստեք․ Սուրեն Պապիկյան
Zarkerak Zarkerak - Թվերին նայեք և հարց տվեք ձեզ՝ ինչով եք զբաղված և ձեններդ կտրեք, տեղներդ նստեք․ Սուրեն Պապիկյան
Թվերին նայեք և հարց տվեք ձեզ՝ ինչով եք զբաղված  և ձեններդ կտրեք, տեղներդ նստեք․ Սուրեն Պապիկյան

Թվերին նայեք և հարց տվեք ձեզ՝ ինչով եք զբաղված և ձեններդ կտրեք, տեղներդ նստեք․ Սուրեն Պապիկյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տպավորություն է, որ որևէ կենտրոնից նույն նամակի հասցեատերերը ստացել են հանձնարարություն՝ խոսել կամ թիրախավորել անվտանգության հարցը։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ընդդիմության թեզերին։

«Պետք է հիասթափեցնեմ նրանց, քանի որ իրականությունը իրենց պատկերացումներից տարբերվում է, և պատճառը, որ նրանց մոտ հույս է առաջացել, թե գտել են մեր թույլ տեղը, մեր համեստությունն է և ոլորտի գաղտնի լինելու հանգամանքը»,- ասաց նա։

Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ նախորդ երկու նախագահների կառավարման տարիներին՝ շուրջ երկու տասնամյակում, բանակի վրա 5,4 անգամ ավելի պակաս ծախս է արվել, քան 2022-2025 թվականներին, և սա վերաբերում է միայն սպառազինության և ռազմական տեխնիկայի գնմանը։

«Թվերին նայեք և հարց տվեք ձեզ՝ ինչով եք զբաղված, ինչով եք զբաղվում, և ձեններդ կտրեք, տեղներդ նստեք»,- ասաց նա՝ նշելով, որ 5,4-ն էլ դեռ իրենց օգտին է կլորացված։ Նախարարը հավելեց, որ դեռ չի խոսում աշխատավարձերի, բարեփոխումների և կապիտալ ծախսերի մասին։

25 Մարտ, 2026 17:19
Վեր