Ոստիկանները Գավառում թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է Zarkerak - Ոստիկանները Գավառում թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է
Zarkerak Zarkerak - Ոստիկանները Գավառում թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է
Ոստիկանները Գավառում թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է

Ոստիկանները Գավառում թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 24-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի և Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Գավառում հայտնաբերել և թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են Նորատուս գյուղի 38-ամյա երկու բնակչի։

Համայնքային ոստիկանության բաժին տեղափոխելիս տղամարդկանցից մեկը թղթե փաթեթ է նետել մեքենայի մեջ։

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ՝ մեքենայի սրահում հայտնաբերվել է մոտ 5 գրամ մարիխուանայով թղթե փաթեթը։

Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

25 Մարտ, 2026 18:58
Վեր