Սիրով վերահաստատում եմ Հայաստան այցելելու իմ հրավերը. ՀՀ նախագահը՝ Հունաստանի նախագահին Zarkerak - Սիրով վերահաստատում եմ Հայաստան այցելելու իմ հրավերը. ՀՀ նախագահը՝ Հունաստանի նախագահին
Zarkerak Zarkerak - Սիրով վերահաստատում եմ Հայաստան այցելելու իմ հրավերը. ՀՀ նախագահը՝ Հունաստանի նախագահին
Սիրով վերահաստատում եմ Հայաստան այցելելու իմ հրավերը. ՀՀ նախագահը՝ Հունաստանի նախագահին

Սիրով վերահաստատում եմ Հայաստան այցելելու իմ հրավերը. ՀՀ նախագահը՝ Հունաստանի նախագահին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները հիմնված են ամուր բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր քաղաքակրթական արժեքների վրա։

Բարձր ենք գնահատում Հունաստանի կողմից Հայաստանի համար կարևորություն ունեցող հարցերում ցուցաբերված սկզբունքային դիրքորոշումը։

Ջերմությամբ եմ հիշում վերջերս Հունաստան կատարած իմ այցը և լիահույս եմ, որ այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը կնպաստի երկու եղբայրական ժողովուրդների միջև կապերի առավել սերտացմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագոր­ծակցության շրջանակի ընդլայնմանը:

Սիրով վերահաստատում եմ Հայաստան այցելելու իմ հրավերը՝ համոզված լինելով, որ Ձեր այցը նոր լիցք կհաղորդի հայ-հունական զարգացող հարաբերություններին»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

25 Մարտ, 2026 20:42
Վեր