ՀՀ-ն որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել. Քաղավիացիայի կոմիտե Zarkerak - ՀՀ-ն որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել. Քաղավիացիայի կոմիտե
Zarkerak Zarkerak - ՀՀ-ն որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել. Քաղավիացիայի կոմիտե
ՀՀ-ն որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել. Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ-ն որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել. Քաղավիացիայի կոմիտե

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման և Հայաստանի Հանրապետության օդային տարածքով տարանցիկ չվերթերի իրականացման շուրջ անհիմն շահարկումները և ապատեղեկատվության տարածումը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է, թե ինչ սկզբունքներով և կանոններով է կարգավորվում օդային տարածքի օգտագործումը և միջազգային տարանցիկ թռիչքների իրականացումը Հայաստանի Հանրապետությունում։

«Ղեկավարվելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի b) ենթակետի դրույթներով, առ այն, որ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) որևէ անդամ պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի, այդ թվում ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար, ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել։

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով յուրաքանչյուր քաղաքացիական առևտրային միջազգային տարանցիկ թռիչք իրականացվում է ըստ ավիաընկերության կողմից ներկայացված թռիչքային պլանի, և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) անդամ պետությունների միջև որևէ պայմանավորվածության անհրաժեշտություն չկա։

ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ սահմանափակման կիրառման դեպքում այդ մասին տեղեկատվությունը հրապարակվում է սահմանված հաղորդագրությունների միջոցով (NOTAM):

ՀՀ օդային տարածքով իրականացվող ցանկացած միջազգային տարանցիկ թռիչքի վերաբերյալ տեղեկատվությունը (վերը նշված թռիչքային պլանը) քաղաքացիական ավիացիայի օդային երթևեկության սպասարկման մարմնի կողմից տրամադրվում է ՀՀ շահագրգիռ գերատեսչություններին»,- ասվում է հաղորդագրությունում։

25 Մարտ, 2026 19:26
Վեր