Քաջարան-Ագարակ հատվածում իրանական կապալառու ընկերությունը աշխատանքն իրականացնում է օրացուցային գրաֆիկին համապատասխան. ՏԿԵ նախարար Zarkerak - Քաջարան-Ագարակ հատվածում իրանական կապալառու ընկերությունը աշխատանքն իրականացնում է օրացուցային գրաֆիկին համապատասխան. ՏԿԵ նախարար
Zarkerak Zarkerak - Քաջարան-Ագարակ հատվածում իրանական կապալառու ընկերությունը աշխատանքն իրականացնում է օրացուցային գրաֆիկին համապատասխան. ՏԿԵ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածում իրանական կապալառու ընկերությունը աշխատանքն իրականացնում է օրացուցային գրաֆիկին համապատասխան. ՏԿԵ նախարար

Քաջարան-Ագարակ հատվածում իրանական կապալառու ընկերությունը աշխատանքն իրականացնում է օրացուցային գրաֆիկին համապատասխան. ՏԿԵ նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում շինարարարություն է իրականացնում իրանական կապալառու ընկերություն: Պիտի փաստեմ, որ աշխատանքը այդ հատվածում իրականացվում է օրացուցային գրաֆիկին համապատասխան: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե արդյոք պատերազմը չի ազդել կատարվող աշխատանքների վրա:

«Գործընկերները այս ամբողջ ընթացքում շարունակել են որակյալ աշխատանք իրականացնել: Մենք այնտեղ շուրջ 45 տոկոս կատարված աշխատանք ունենք: Երկու թունելները, որոնք նախագծված էին, երկուսի փորման աշխատանքներն էլ ավարտվել են: 15 կամուրջներից 14-ի վրա ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում, և մեր պլանավորածի համապատասխան ճանապարհի այս հատվածը պլանավորում ենք շահագործման հանձնել 2027 թվականի տարեվերջին կամ 2028-ի տարեսկզբին՝ կախված եղանակային պայմաններից»,- նշեց նա:

Նախարարը հայտնեց, որ 2026 թվականի ամռանը պլանավորում են նաև Քաջարանի թունելի փորման աշխատանքները մեկնարկել: «Մենք արդեն մրցութային գործընթացի գրեթե ամփոփման փուլում ենք: Առաջիկայում պաշտոնապես կհայտարարենք հաղթող կազմակերպության մասին»,- ասաց Խուդաթյանը: Նա նշեց, որ Սյունիքով անցնող մյուս խոշոր թունելի՝ Բարգուշատի մասով բանակցություններ են ընթանում ֆրանսիական ընկերության հետ։ «Մեր պատկերացումն այնպիսին է, որ բանակցությունները հաջող կընթանան, և 2026 թվականի ընթացքում առնվազն կազմակերպության մոբիլիզացիա կունենանք այդ հատվածում: Սյունիքի մարզով անցնող Հյուսիս-հարավի հիմնական հատվածը այս պահին ակտիվ շինարարական փուլում է, իսկ այն հատվածները, որտեղ դեռ շինարարություն չունենք, շինարարության մեկնարկը կտրվի 2026 թվականի ընթացքում»,- ասաց ՏԿԵ նախարարը:

25 Մարտ, 2026 19:54
Վեր