Մեր ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել. Արարատ Միրզոյան Zarkerak - Մեր ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել. Արարատ Միրզոյան
Zarkerak Zarkerak - Մեր ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել. Արարատ Միրզոյան
Մեր ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել. Արարատ Միրզոյան

Մեր ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել. Արարատ Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Վերջին օրերին մեր ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել: Նրանք ընդհանրապես խաղաղությունը չէին ընդունում, հիմա էլ ունեն նարատիվներ, որոնք ուղղակի հակասում են խաղաղությանը: Հիմա նոր բան են սկսել ասել՝ խաղաղություն, բայց երաշխավորով»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանի խոսքով՝ երաշխավորները հետապնդում են իրենց շահը. «Միջազգային հարաբերություններում ոչ մեկը ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորություն չի անում, իր զինվորների արյունը չի թափում: Մենք գիտենք տասնյակներով երաշխավորված, ստորագրված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են: ԱԳՆ-ն խոսել է երաշխավորների մասին ինչ կոնտեքստում, ամուր խաղաղություն ունենալու նպատակով, կյանքը բերել է նրան, որ մենք այսօր այդ խաղաղությունն ունենք, բայց դրա ամրությունը պայմանավորված է հետևյալով, իմ համոզմամբ խաղաղությունը կարող է լինել այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղությունը շահավետ է երկու կողմին էլ: Մեր նպատակն է ստեղծել այնպիսի փոխշահավետ համակարգ, որտեղ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար շահավետ լինի առհավետ պահպանել միմյանց միջև խաղաղությունը: Մենք արդեն տեսնում ենք այդ մեխանիզմների ստեղծումը»:

Անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին՝ Միրզոյանը նկատեց. «Ասում էին՝ այս խաղաղությունը պետք չի, մենք պետք է սա հետ բերենք, նա հետ բերենք, հետո տեսան այս մոտեցման սնանկությունը, հիմա ասում են՝ խաղաղություն, բայց երաշխավորով: Մի հատ կարող են բացել իրենց պատկերացրած խաղաղությունը կետերով ոնց է լինում, վստահ եմ մի կետ էլ չեն կարող ասել: Որ ասում են ղարաբաղցիների վերադարձ, որ ասում ես բացեք, ինչ պայմաններով, կարող է պարզվի, որ իրենց պատկերացրած ղարաբաղցիների բնակությունը Ղարաբաղում նշաձողը տասնապատիկ ավելի ցածր է, քան էն, որ մենք էինք ասում: Կարող է պարզվի, որ այսօր էլ են շարունակում խաբել ու մոլորեցնել մարդկանց: Մի բան են ուզում, կոնկրետ իքս երկիրը ինչ-որ հավելյալ լծակներով շարունակի ավելացնի ներկայությունը ոչ միայն ՀՀ-ում, այլև ՀՀ-Ադրբեջան սահմանին և շարունակվի ողջ ցիկլը, որի մեջ եղել ենք, մեզ էլ մեր ընդդիմություն կոչվածների շնորհիվ քթներիցս բռնած տանեն հագցնեն նույն պատին, մենք առաջարկում ենք այնպես անել, որ այս անգամ չխփենք պատին»:

25 Մարտ, 2026 17:13
Վեր