Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը․ 75-ամյա տղամարդը ձերբակալվել է Zarkerak - Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը․ 75-ամյա տղամարդը ձերբակալվել է
Zarkerak Zarkerak - Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը․ 75-ամյա տղամարդը ձերբակալվել է
Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը․ 75-ամյա տղամարդը ձերբակալվել է

Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը․ 75-ամյա տղամարդը ձերբակալվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 25-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել մի տղամարդ և հայտնել, որ դանակահարել է նախկին կնոջը։

Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, պարզվել է, որ 75-ամյա տղամարդը ժամը 13։50-ի սահմաններում այցելել է Մասիսի Հանրապետության փողոցում բնակվող նախկին կնոջը և դանակահարել նրան։ Ըստ նախնական տվյալների՝ դրդապատճառը խանդն է։ 70-ամյա կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։

75-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։

25 Մարտ, 2026 17:42
Վեր