Հայկ Սարգսյանը ՆԳ նախարարին առաջարկեց բարձրացնել վարորդական վկայականների քննություն անցկացնողների աշխատավարձը Zarkerak - Հայկ Սարգսյանը ՆԳ նախարարին առաջարկեց բարձրացնել վարորդական վկայականների քննություն անցկացնողների աշխատավարձը
Zarkerak Zarkerak - Հայկ Սարգսյանը ՆԳ նախարարին առաջարկեց բարձրացնել վարորդական վկայականների քննություն անցկացնողների աշխատավարձը
Հայկ Սարգսյանը ՆԳ նախարարին առաջարկեց բարձրացնել վարորդական վկայականների քննություն անցկացնողների աշխատավարձը

Հայկ Սարգսյանը ՆԳ նախարարին առաջարկեց բարձրացնել վարորդական վկայականների քննություն անցկացնողների աշխատավարձը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2024–ին այստեղ բարձրաձայնեցի վարորդական վկայականների համար հերթերի խնդիրը և ներկայացրեցի լուծումներ. Առաջին առջարկը պարզ էր՝ քննությունից կտրվող քաղաքացիներին տալ հնարավորություն կրկին տուրք վճարելով հանձնել քննությունը՝ առանց ամիսներ սպասելու։ Այս մասին, այսօր՝ մարտի 25–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին նշեց ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«ՆԳՆ–ն ընդունեց առաջարկը, ինչի համար շնորհակալ եմ։ Արդյունքում, ընդամենը 6 ամսում արտահերթ քննությունից օգտվել է 11 հազար քաղաքացի 16 հազար անգամ և պետական բյուջե լրացուցիչ մուտքագրվել է կես մլրդ դրամ։ Շահել են բոլորը, քաղաքացիները ժամանակ են խնայել, պետությունը ստացել է լրացուցիչ եկամուտ»,–ասաց Սարգսյանը, ով նաև նոր առաջարկ ուներ ՆԳՆ–ին։

«Քննություն իրականացնող աշխատակիցներն ստանում են 117-227 հազար դրամ աշխատավարձ և աշխատում են ծանր գրաֆիկով։ Սրա հետևանքով ունենք կադրերի արտահոսք և սպասարկման որակի խնդիր։ Իմ համոզմամբ, քաղաքացին պետք է պետության կողմից սպասրակվի նույն մակարդակով, ինչպես հաճախորդները մասնավոր բիզնեսում, բայց դա անհնար է ցածր աշխատավարձերով, ուստի առաջարկում եմ իմ նախաձեռնության արդյունքում տարեկան գոյացող 1 մլրդ դրամի կեսն ուղղել այս համակարգի 218 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը»,–ասաց նա։

Ի պատասխան ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասաց. «Չպետք է լինի այնպիսի մոտեցում, որ որևէ կառույցի կողմից գեներացված որևէ միջոցը նպատըակային տվյալ կառույցի համար ծառայի։ Սա ընդահանուր պետական բյուջե է, և պետությունը տարվա կտրվածքով ինքն է որոշում, թե դրանք ինչ ուղղություններով ծախսի։

Այո, ճիշտ եք նշում, որ աշխատավարձային խնդիրներ կան։ 2025–ին արդեն որոշակի փոփոխություններ իրականացվել են, և որոշակի բարձրացում ենք ունեցել այս առումով։ Առաջիկայում գործարկելու ենք պետություն–մասնավոր նոր մոդել, որի շրջանակներում կանդրադառնանք աշխատավարձային քաղաքականությանը»։

Հայկ Սարգսյանը նկատեց, որ այդ մոդելին անցումը ամիսներ կտևի։ Նա հայտարարեց, որ որոշ մարզերում նման քննությունների համար կա միայն մեկ մեքենա, ինչն անընդունելի է. «Իմ նախաձեռնության արդյունքում գոյացող մեկ մլրդ դրամի մյուս կեսով առաջարկում եմ ձեռք բերել մեքենաներ և համալրել մարզերում մեքենաների թիվը։ Սրա արդյունքում կնվազեն հերթերը»,–ասաց նա։

25 Մարտ, 2026 17:20
Վեր