Երկար ժամանակ Բագրատ Գալստանյանի բեք վոկալն էիք դարձել. Կոնջորյանը՝ Դանիելյանին Zarkerak - Երկար ժամանակ Բագրատ Գալստանյանի բեք վոկալն էիք դարձել. Կոնջորյանը՝ Դանիելյանին
Zarkerak Zarkerak - Երկար ժամանակ Բագրատ Գալստանյանի բեք վոկալն էիք դարձել. Կոնջորյանը՝ Դանիելյանին
Երկար ժամանակ Բագրատ Գալստանյանի բեք վոկալն էիք դարձել. Կոնջորյանը՝ Դանիելյանին

Երկար ժամանակ Բագրատ Գալստանյանի բեք վոկալն էիք դարձել. Կոնջորյանը՝ Դանիելյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Պարոն Դանիելյան, որ խոսում եք ազգային պառակտումից, խոսում եք մարդկանց թիրախավորելուց, Գեղամ Մանուկյանին ճանաչո՞ւմ եք, տեսել եք, որ Մանուկյանը ֆեյսբուքում հրապարակային ՔՊ կուսակցության ընտրողներին և աջակիցներին սեռական բնույթի հայհոյանք է տվել ժամանակին: Ձեզ առաջարկում եմ գնալ ծանոթանալ այդ հայտարարությանը, հետո գնալ և ձեր ընկեր Գեղամին բարոյախրատական դասեր տալ, բացատրել որ չի կարելի թիրախավորել մարդկանց: Եթե ձեր բարոյախրատական ճառը միայն վերաբերում է ձեզ ու չի վերաբերում մյուսներին, դա պարզագույն երեսպաշտություն է»,- ԱԺ-ում դիմելով «Հայաստան» դաշինքի պագամավոր Գառնիկ Դանիելյանին՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանի խոսքով՝ ժողովրդավարական պետություններում պետության ղեկավարը կարող է շփվել իր քաղաքացիների հետ, կարող է մի քիչ էլ էմոցիոնալ դառնալ, հետո կարող է ներողություն խնդրել, դա ժողովրդավարության նվաճումն է, ինչը տեղի է ունեցել Երևանի մետրոպոլիտենում. «Ժողովրդավարության նվաճումը չի, երբ հանրապետության ղեկավարի անունը կրճատ ասելու համար մարդուն տանում են զուգարան ու այնքան են ծեծում, որ մահանում է: Քոչարյանն ասում է վարչապետն ինքնության կոդ չունի, ասում է մի մարդ, որի անունը կրճատ տալու համար նրա ախրանիկները մարդուն զուգարանում այնքան են ծեծել, որ մահացել է: Տիկին Խամոյանն ու Աննա Գրիգորյանն էլ ընենց հիացական և լուռ են նայում, ոնց որ կենդանի հուշարձան տեսած լինեն, լավա չէիք գնում մի հատ էլ խունկ վառեիք: Բա ասեիք՝ շեֆ, բա քո կոդը որն է: Պարոն Դանիելյան, երկար ժամանակ Բագրատ Գալստանյանի բեք վոկալն էիք դարձել ու ինչ ասում էր՝ կրկնում էիք: Գալստանյանն այսօր դատվում է ահաբեկչության քեյսով: Ղարաբաղի մասին եք ասում, 2023 թվականի սեպտեմբերի 9-ին Ղարաբաղում դուք վերցրիք իշխանությունը, դրանից ընդամենը 10 օր հետո սկսվեցին ռազմական գործողություններ, իսկ սեպտեմբերի 26-ին Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց Ղարաբաղը լուծարելու մասին: Դուք այդ մարդկանց մատաղ եք արել»:

25 Մարտ, 2026 16:21
Վեր