Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ոստիկանության մի խումբ ծառայողների շնորհակալագրեր հանձնեցին հանցագործությունների բացահայտման ու կանխման հարցում ձեռնարկված գործողությունների և արդյունավետ համագործակցության հարցում իրենց ունեցած ներդրման համար, ինչը նպաստում է ՀՀ ներքին գործերի նախարարության ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության փոխգործակցության ամրապնդմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։


