Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կան պատմական ցիկլեր, այն, ինչ ընդդիմությունն է ասում՝ պատմականորեն անհնար է և անտրամաբանական: Դժվար է հավատալ, որ մի ժողովուրդ ավելի քան հազարմայա դեգերումից հետո հասել է այն հանգրվանին, որին ձգտել է և մեկ էլ այդ հանգրվանից 5 րոպե առաջ կատարում է կտրուկ շրջադարձ զարգացման օրակարգից վերադառնալով գոյատևման և գոյապահպանության օրակարգին: Դա պատմականորեն անհնար է»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ ընդդիմության ճակատով հանդես եկող ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ. «Հենց իրենք օգտագործում են խաղաղությունը պարտադրելու, ուժային մեթոդներով խաղաղություն պարտադրելու և այլնի մասին: Այլ կերպ, քան պատերազմի ճանապարհ ոտք դնել՝ անհնար է: Իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որը կա այդ խաղաղությանը պետք է տեր կանգնել և դա պետք է խնամել, իրենք ասում են, որ այդ խաղաղությունը պետք է վերաբանակցել, դա բացում է էսկալացիայի ճանապարհը: Այնտեղ, որտեղ պատերազմի հնարավորություն կա, որտեղ պատերազմի դուռ կա և դա բաց է՝ պատերազմը մտնում է: Ձեր ասած ուժերը ոչ թե ճեղքի մասին են խոսում, իրենք դռների փեղկերը լայնորեն բացում են»:
Անդրադառնալով հարցուպատասխանին ընդդիմության բացակայությանը՝ Փաշինյանը նշեց. «Նայեք դահլիճի այս հատվածի դատարկությանը, երկու պատգամավոր կար, որ շատ ակտիվ հարցեր էին տալիս, տվեցին-տվեցին, տեսան բան չի ստացվում, հիմա գնացել են Քոչարյանին են բռնել, նրան են հարցեր տալիս: Քոչարյանին հարցեր են տալիս, հետո մոնտաժ են անում, բայց ժամային մոնտաժների արդյունքում խոսացածի մի զգալի մասը, ժամանակը սպառվեց, թե չէ կասեի՝ ինչ էր»:


