Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ Մարտունու համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Zarkerak - Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ Մարտունու համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Zarkerak Zarkerak - Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ Մարտունու համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ Մարտունու համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ Մարտունու համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից պարբերաբար անցկացվող բացատրական աշխատանքների շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքերն են գրանցվել Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում:

Ապօրինի պահվող «ՏՕԶ» տիպի հրացան և ինքնաձիգի 36 փամփուշտ է բաժնում կամավոր հանձնել Մարտունի համայնքի 32-ամյա բնակիչը՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:

Հանգուցյալ հորը պատկանած երկփողանի որսորդական հրացան ու փամփուշտներ է կամավոր հանձնել նաև Ծովասար գյուղի 59-ամյա բնակիչը:

Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երեք դեպք էլ գրանցվել է մարտի 19-ին:

Մարտունի համայնքի բնակիչ 31-ամյա երիտասարդը բաժին է ներկայացրել 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացան, 42 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին: Ապօրինի պահվող ակոսափող հրազեն և 30 փամփուշտ է կամավոր հանձնել նաև Մարտունի համայնքի 32-ամյա բնակիչը: Հայտնել է, որ հանգուցյալ հորեղբորը պատկանող զենք-զինամթերքը գտել է իրենց տան տանիքում:

Մարտի 19-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Ծակքար բնակավայրից Սևանա լիճ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկաններն ու մարզի պարեկները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, սվին-դանակ, նռնակներ և նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի 104 փամփուշտ, արկի մարտական գլխիկներ:

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

25 Մարտ, 2026 16:40
Վեր