Կալանավորվել է «օրենքով գող» Էրեբունեցի Պիստը Zarkerak - Կալանավորվել է «օրենքով գող» Էրեբունեցի Պիստը
Zarkerak Zarkerak - Կալանավորվել է «օրենքով գող» Էրեբունեցի Պիստը
Կալանավորվել է «օրենքով գող» Էրեբունեցի Պիստը

Կալանավորվել է «օրենքով գող» Էրեբունեցի Պիստը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ՆԳՆ ոստիկանություն։

Այս մասին հայտնում է ոստիկանությունը։

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 21-ին ինքնակամ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել Երևանի Ավանեսովի փողոցի բնակիչ 53-ամյա տղամարդը:

Նա 2025 թվականի հունվարի 25-ից հետախուզվում էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

21 Մարտ, 2026 17:36
Վեր