Կադաստրի կոմիտեում քննարկվել են առաջիկա անելիքները․ Սուրեն Թովմասյանը հանձնարարականներ է տվել Zarkerak - Կադաստրի կոմիտեում քննարկվել են առաջիկա անելիքները․ Սուրեն Թովմասյանը հանձնարարականներ է տվել
Zarkerak Zarkerak - Կադաստրի կոմիտեում քննարկվել են առաջիկա անելիքները․ Սուրեն Թովմասյանը հանձնարարականներ է տվել
Կադաստրի կոմիտեում քննարկվել են առաջիկա անելիքները․ Սուրեն Թովմասյանը հանձնարարականներ է տվել

Կադաստրի կոմիտեում քննարկվել են առաջիկա անելիքները․ Սուրեն Թովմասյանը հանձնարարականներ է տվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել է առաջիկա անելիքները, տվել հանձնարարականներ: Այս մասին հայտնում է կոմիտեն։

 

Առաջիկայում կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ կկազմակերպվի քննարկում՝ գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին ՀՀ Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ:

 

«Պատասխանատուներին հանձնարարական տրվեց ներկայացնել վերլուծական տեղեկատվություն Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման աշխատանքներում անշարժ գույքի հասցեների մասով առկա խնդիրների և խոչընդոտների վերաբերյալ: 

 

Հանձնարարվեց ներկայացնել տեղեկատվություն՝ ինքնակամ կառույցների հաշվառման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: 

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կ. Գրիգորյանին հանձնարարվեց Գեոմատիկայի կենտրոնի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ներկայացնել առաջարկություններ գրանցման գործընթացում սխալների հայտնաբերման գործիքի ներդրման վերաբերյալ:

 

Շարունակվում են թվային համակարգի ներդրման աշխատանքները, որոնք հնարավորություն կտան անշարժ գույքի վրա դրվող և հանվող սահմանափակումները ինքնաշխատ դարձնելու»,- ասվում է հաղորդագրության մեջ:

24 Մարտ, 2026 23:55
Վեր