Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բաբկեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի տեղակալ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Բաբկեն Լևոնի Հարությունյանի կենսագրությունը
Ծնվել է 1988 թվականի փետրվարի 25-ին Արմավիրի մարզի Արմավիր գյուղում:
Աշխատանքային գործունեություն
2024-2026թթ. - ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
2023-2024թթ. - ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության ՀԿԳ քննիչ,
2022-2023թթ. - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 1 բաժնի ՀԿԳ քննիչ,
2021-2022թթ. - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 1 բաժնի ավագ քննիչ,
I-V.2021թ. - ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
2019-2021թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ,
2018-2019թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
2015-2018թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի ավագ քննիչ,
2014-2015թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ,
2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ:
Կրթություն
2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
2010-2012թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Ռոման Մախմուդյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ։
Ռոման Ջասմի Մախմուդյանի կենսագրությունը
Ծնվել է 1985 թվականի օգոստոսի 11-ին Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում:
Աշխատանքային գործունեություն
2022-2026թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ,
X-XI.2022թ. - ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ,
2020-2022թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ,
2019-2020թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ,
2014-2019թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
VI-X.2014թ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ - Զեյթունի քննչական բաժնի քննիչ,
2008-2014թթ. - ՀՀ ՊՆ N զորամասի զինվորական ավտոտեսչության ճանապարհապարեկային ծառայության և ուղեկցման դասակի ճանապարհապարեկային ծառայության տեսուչ։
Կրթություն
2008 թվականին ավարտել է ՀՀ պետական ագրարային համալսարանը՝ գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ, ապա՝ 2013 թվականին Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է ունի երեք երեխա:


