Օրենքով վերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմը. Գալյան Zarkerak - Օրենքով վերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմը. Գալյան
Zarkerak Zarkerak - Օրենքով վերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմը. Գալյան
Օրենքով վերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմը. Գալյան

Օրենքով վերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմը. Գալյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրեց՝ օրենքով վերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմը, քանի որ այն այլևս արդյունավետ չի ապահովում անձանց փաստացի ծանուցումը, միաժամանակ, առաջացնում է զգալի ծախսեր: 

«Մասնավորապես` նախագծով ծանուցումները և այլ փաստաթղթային հրապարակումներից բխող տեղեկատվությունը տպագիր մամուլում հրապարակելու պարտադիր պահանջը առաջարկում ենք հանել և այն փոխարինել Azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում կամ համապատասխան կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակմամբ»,- տեղեկացրեց Գալյանը:

Առաջարկվող կարգավորումների արդյունքում հնարավոր կլինի ապահովել, օրինակ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացներից բխող տեղեկությունների, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարմանն առնչվող հայտարարությունների հրապարակումները Azdarar.am պաշտոնական ծանուցումների կայքում հրապարակմամբ:

«Միաժամանակ, բանկային, ապահովագրական, ֆինանսավարկային և նմանատիպ այլ գործընթացներից բխող հրապարակումները կիրականացվեն համապատասխան կազմակերպության ինտերնետային կայքում հրապարակելու ձևաչափով»,- հայտնեց նախարարը՝ առաջարկելով կողմ քվեարկել նախագծի ընդունմանը:

25 Մարտ, 2026 11:59
Վեր