Ֆրանսերենը միայն լեզու չէ․ այն նաև մշակույթների հանդիպման, երկխոսության, համերաշխության տարածք է․ Ժաննա Անդրեասյան Zarkerak - Ֆրանսերենը միայն լեզու չէ․ այն նաև մշակույթների հանդիպման, երկխոսության, համերաշխության տարածք է․ Ժաննա Անդրեասյան
Zarkerak Zarkerak - Ֆրանսերենը միայն լեզու չէ․ այն նաև մշակույթների հանդիպման, երկխոսության, համերաշխության տարածք է․ Ժաննա Անդրեասյան
Ֆրանսերենը միայն լեզու չէ․ այն նաև մշակույթների հանդիպման, երկխոսության, համերաշխության տարածք է․ Ժաննա Անդրեասյան

Ֆրանսերենը միայն լեզու չէ․ այն նաև մշակույթների հանդիպման, երկխոսության, համերաշխության տարածք է․ Ժաննա Անդրեասյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը տրվել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Ֆրանկոֆոնիկ տաղարան» խորագրով համերգով։

Ինչպես հայտնել են նախարարությունից, համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպան, ՀՀ-ում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Էրիկ դե Մույնքը, ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, պաշտոնատար այլ անձինք։

Ազդարարելով Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել․ «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, որն ամրագրված է նաև ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրում։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում. Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակության շուրջ 4000 մասնակցի»։
Այս տարվա միջոցառումները միավորվում են խորհրդանշական խորագրի շուրջ՝ «Հայաստան - Ֆրանկոֆոնիա. լեզու, մշակույթ, խաղաղություն և համերաշխություն»։

Այս ուղերձը, ըստ նախարարի, լիովին արտացոլում է այն արժեքները, որոնք միավորում են ֆրանկոֆոն համայնքը և որոնց հավատարիմ է նաև Հայաստանը։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ֆրանսերենը միայն լեզու չէ․ այն նաև մշակույթների հանդիպման, երկխոսության և համերաշխության տարածք է։

«Մեր երկիրը շարունակաբար զարգացնում է կրթական, մշակութային և գիտական համագործակցությունը ֆրանկոֆոն գործընկերների հետ՝ նպաստելով ֆրանսերենի տարածմանը, երիտասարդության կրթությանը, մշակութային փոխանակումների ընդլայնմանը և գիտության ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը»,- ելույթում ընդգծել է նախարարը։
Նա փաստել է՝ այս տարի ընդլայնվել է ֆրանկոֆոն միջոցառումների և՛ ծավալը, և՛ աշխարհագրությունը․ կազմակերպվում են աննախադեպ մեծ քանակի՝ ավելի քան 1150 միջոցառումներ Երևանում և բոլոր մարզերում: Երկամսյակը հագեցած է լինելու բազմաբնույթ նախաձեռնություններով՝ համերգներով, ցուցահանդեսներով, կինոդիտումներով, գիտաժողովներով և կրթական ծրագրերով, որոնք կնպաստեն ֆրանկոֆոն մշակույթի ավելի լայն ճանաչմանը Հայաստանում և նոր կապերի ստեղծմանը։

Ժաննա Անդրեասյանը հատկանշական է համարել, որ միջոցառումների մեկնարկը նշվում է երաժշտությամբ․ «Այսօրվա համերգը՝ «Ֆրանկոֆոնիկ տաղարան» համերգային ծրագիրը, ներկայացվում է հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի կատարմամբ։ Երաժշտությունը, ինչպես և լեզուն, ունի մարդկանց միավորելու բացառիկ ուժ։ Այն համամարդկային լեզվով միավորում է մարդկանց և ստեղծում մշակութային երկխոսության յուրահատուկ միջավայր։ Վստահ եմ, որ այս երկամսյակը կդառնա նոր գաղափարների, ստեղծարար համագործակցության և բարեկամության ամրապնդման հարթակ։ Թող այն ևս մեկ անգամ ընդգծի, որ լեզուն, մշակույթը և արվեստը կարող են դառնալ խաղաղության և համերաշխության ամուր հիմք»,- եզրափակել է խոսքը նախարարը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր կազմակերպիչներին, գործընկեր կառույցներին և արվեստագետներին կարևոր նախաձեռնության իրականացման համար։

Ելույթներով հանդես են եկել նաև ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպան, ՀՀ-ում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Էրիկ դե Մույնքը։

24 Մարտ, 2026 23:14
Վեր