Հարցրեք՝ պատրաստվում է Քոչարյանն էշի պես զռալ, թե՝ ոչ. Վահագն Ալեքսանյան Zarkerak - Հարցրեք՝ պատրաստվում է Քոչարյանն էշի պես զռալ, թե՝ ոչ. Վահագն Ալեքսանյան
Zarkerak Zarkerak - Հարցրեք՝ պատրաստվում է Քոչարյանն էշի պես զռալ, թե՝ ոչ. Վահագն Ալեքսանյան
Հարցրեք՝ պատրաստվում է Քոչարյանն էշի պես զռալ, թե՝ ոչ. Վահագն Ալեքսանյան

Հարցրեք՝ պատրաստվում է Քոչարյանն էշի պես զռալ, թե՝ ոչ. Վահագն Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Էմպիրիկ եղանակով թող պարոն Քոչարյանը փորձի ապացուցել իր ասածների ճշմարտացիությունը: Ես համակարծիք եմ վարչապետի հետ, եթե Ռոբերտ Քոչարյանը 5 րոպե շարունակությամբ էշի պես զռա, միևնույնն է նրա դիտումները չեն գերազանցի իր սովորական դիտումները»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Պատգամավորի խոսքով՝ ինչպիսին ընդդիմությունն է, այնպիսինն էլ նրանց նկատմամբ խոսույթն է. «Մենք շատ կուզեինք, որ մեր ընդդիմադիրները լինեին ինտելեկտուալ, լինեին կառուցողական կամ թեկուզ ապակառուցողական, բայց լինեին նորմալ քաղաքական դիսկուրսի մեջ: Մեկը վեր է կացել, ասում է՝ ես ուժեղ եմ, արհեստական բանականությամբ ռոբոտային վիդեոներ է սարքում, որովհետև ինքը երկու բառ հայերեն կամ ռուսերեն իրար կապել չի կարողանում: Ասում են՝ մենք ուժեղ ենք, դուք՝ թույլ, ուզում ենք հասկանալ՝ ինչով են ուժեղ: Էս մեկն ասում է, եթե էշի պես զռան, մենք էլ ասում ենք՝ դե զռացեք: Հարցրեք՝ պատրաստվում է Քոչարյանն էշի պես զռալ, թե՝ ոչ»:

25 Մարտ, 2026 11:55
Վեր