Մենք ուժեղ օրգնական կապով կապված ենք մեր ժողովրդի հետ․ Փաշինյան Zarkerak - Մենք ուժեղ օրգնական կապով կապված ենք մեր ժողովրդի հետ․ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Մենք ուժեղ օրգնական կապով կապված ենք մեր ժողովրդի հետ․ Փաշինյան
Մենք ուժեղ օրգնական կապով կապված ենք մեր ժողովրդի հետ․ Փաշինյան

Մենք ուժեղ օրգնական կապով կապված ենք մեր ժողովրդի հետ․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր բոլոր լավագույն սպասելիքները գերազանցված են նախորդ օրերին Հայաստանի մարզեր կատարած այցերից, ինչպես նաև մարտի 22-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում կատարած շրջայցից։

Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ամփոփելով Երևանի Շենգավիթ վարչական շրջանում կատարած շրջայցի արդյունքները։

«Մեր մարզային այցերից և այսօրվա այցից իմ լավագույն սպասելիքները գերազանցված են։ Մենք ուժեղ օրգանական կապով կապված ենք մեր ժողովրդի հետ։ Բոլոր լրատվամիջոցները 24 ժամ կարող են խոսել և ապատեղեկատվություն տարախել մեր դեմ, դա չի օգնելու, որովհետև մենք մեր ժողովրդի հետ հաղորդակցության ուրիշ կապուղի ունենք․ դա օրգանական կապն է մեր ժողովրդի հետ»,- ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ վերջին շրջանի մարզային այցելությունների ընթացքում համոզվել է, «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունն այսօր Հայաստանում իշխող գաղափարախոսություն է։ «Մենք կառավարո ուժ ենք, բայց մենք կառավարող ուժ ենք «Իրական Հայաստան»-ի իշխման պայմաններում»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

22 Մարտ, 2026 21:01
Վեր