Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երեկ մի հետաքրքիր՝ ծիծաղելի ու միաժամանակ նողկալի դեպք է տեղի ունեցել: Պատգամավորներից մեկը դուրս էր եկել անհայտ կորածների ծնողների մոտ և ասում էր. «Դե դիմացեք, երկու ամիս բան մնաց, հեսա Նիկոլին ռադ կանենք, կգնան»: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա հայտնեց՝ տվյալ պատգամավորը Հակոբ Ասլանյանն է եղել:
Սիմոնյանը հիշեցրեց, թե նա ինչպես էր ՔՊ խմբակցության նիստի ժամանակ «աղաչում», որ մնա խմբակցությունում:
«Գիտեք, մենք էլի նման դեպքեր ունեցել ենք մեր քաղաքական պատմության մեջ, և վստահ եմ՝ էլի կունենանք, երբ մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանի շողքը տեսնում են, մտածում են՝ իրենք են: Աստղայինը տանում է, մտածում են՝ իրենք քաղաքական լուրջ ապագա ունեն: Իրենք քաղաքական Պանիկովսկին են»,- ասաց ԱԺ նախագահը՝ նշելով, որ նրա թոշակի հարցը, այնուամենայնիվ, լուծել են:
«Այնուամենայնիվ, թոշակը կստանաս, մի՛ անհանգստացի, բայց ամոթ է, ձեզ հավաք պահեք և ձեր չափի մեջ պահեք: Նիկոլ Փաշինյանի շողքը հանկարծ չմտածեք՝ դուք եք կամ կարող եք լինել: Իրոք երկու ամիս մնաց, հետո ձեզ երևի փողոցում մարդիկ տեսնեն ու չճանաչեն»,- խոսքը եզրափակեց Սիմոնյանը:


