Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի փոխտնօրեն Ուրսուլա Լոյբլին և GIZ-ի հայաստանյան թիմին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացվող ծրագրերի շրջանակում արձանագրված արդյունքները, ներառյալ համայնքային կառավարման թվայնացումը, քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնումը, մասնակցային և ծրագրային բյուջետավորման զարգացումը, ինչպես նաև համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված դրամաշնորհային նախաձեռնությունները։
Անդրադարձ է կատարվել վարչատարածքային բարեփոխումներին։
Նախարար Խուդաթյանը բարձր է գնահատել Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությունը՝ ընդգծելով, որ համագործակցությունը կարևոր դեր ունի համայնքների կարողությունների զարգացման և ծառայությունների որակի բարելավման գործում։
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը տեղական զարգացման և ապակենտրոնացման բարեփոխումների ուղղությամբ։


