Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բոլորին ձեռք էր տալիս Հայաստանի Հանրապետությունը ունենալ հորթի կարգավիճակում, որի վզից պարանը գցած որտեղ ուզում՝ տանում էին: Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գիտակցված զոհոհության մենք գնացել ենք 2020 թվականին, դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն: Սրանից առաջ բոլոր զոհոհությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են Կառափնարան և զոհել են իրենց շահերին, առաջին անգամ մենք զոհոհության ենք գնացել մեր շահերի, մեր պետության ու ինքնության, ապագայի համար:
Երաշխավորն այն է, որ պարանը գցել է հորթի վիզը, և երաշխավորում է, որ ինքը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե երբ զոհոհության գնա, ինքը իրավունք չունի իրա համար զոհոհության գնա, կարող է զոհոհության գնալ միայն երաշխավորի համար՝ երբ երաշխավորը ասի, որ եկել է քո մորթվելու ժամանակը, գնա մորթվիր»,- նշել է նա։


