Կանխվել է կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են. Նարեկ Սարգսյան Zarkerak - Կանխվել է կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են. Նարեկ Սարգսյան
Zarkerak Zarkerak - Կանխվել է կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են. Նարեկ Սարգսյան
Կանխվել է կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են. Նարեկ Սարգսյան

Կանխվել է կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են. Նարեկ Սարգսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազատության պողոտայում խոշոր հրդեհի դեպքի վայրում լրագրողների հետ ճեպազրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մանրամասներ է հայտնել իրականացվող հրդեհաշիջման աշխատանքների վերաբերյալ։

«19։12-ին է եղել ահազանգը հրդեհի վերաբերյալ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն, և անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։ Այս պահին հրդեհաշիջում է իրականացնում փրկարար ծառայության 13 մարտական հաշվարկ»,- նշեց Սարգսյանը։

ՆԳՆ խոսնակը պարզաբանեց, որ հրդեհի բարդությունից ելնելով՝ նախ հայտարարվել է թիվ 3 կանչ, որից հետո մարտական հաշվարկների թիվն ավելացվել է։

Անդրադառնալով վտանգներին՝ նա ընդգծեց փրկարարների օպերատիվ աշխատանքը. «Փրկարարները շատ կարևոր աշխատանք են կատարել։ Ինչպես տեսնում եք՝ երկու հատվածներում բնակելի շենքեր են շատ մոտ, և կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր»:

Նա նաև հաստատեց, որ մոտակա շենքերի հատվածներից բնակիչները տարհանվել են։

Ըստ նրա՝ հրդեհաշիջման աշխատանքները դեռ երկար կտևեն:

«Կարծում ենք՝ դեռ երկար կտևի, քանի որ բարդություն է առաջացել նաև նրանից, որ շենքն ունի բաղդատային հատված, որն ավելի հեշտ է այրվում։ Այդ հատվածում նաև քանդման աշխատանքներ են իրականացվում»,- պարզաբանեց նա։

Հրդեհի բռնկման պատճառների մասին խոսելը, ըստ Սարգսյանի, դեռ շատ վաղ է։ Ինչ վերաբերում է հնարավոր տուժածներին, ՆԳՆ խոսնակը նշեց, որ այս պահին այդ հարցին պատասխանել չի կարող։ Դեպքի հանգամանքները կպարզվեն համապատասխան ուսումնասիրություններից հետո:

25 Մարտ, 2026 21:26
Վեր