Այս տարի ունենք ապօրինի շրջանառությունից հանված 768 կգ թմրամիջոց, որը 80 տոկոսով ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում. ՆԳ նախարար Zarkerak - Այս տարի ունենք ապօրինի շրջանառությունից հանված 768 կգ թմրամիջոց, որը 80 տոկոսով ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում. ՆԳ նախարար
Zarkerak Zarkerak - Այս տարի ունենք ապօրինի շրջանառությունից հանված 768 կգ թմրամիջոց, որը 80 տոկոսով ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում. ՆԳ նախարար
Այս տարի ունենք ապօրինի շրջանառությունից հանված 768 կգ թմրամիջոց, որը 80 տոկոսով ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում. ՆԳ նախարար

Այս տարի ունենք ապօրինի շրջանառությունից հանված 768 կգ թմրամիջոց, որը 80 տոկոսով ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում. ՆԳ նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականի կտրվածքով մենք արձանագրել ենք հանցավորության նվազում 3.2 տոկոսով, ընդ որում՝ նվազել են նաև այն խումբ հանցագործությունները, որոնք անընդհատ քննարկվում են. նկատի ունեմ սեփականության դեմ, մարդու դեմ ուղղված հանցագործությունները: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին:

«3.2 տոկոս նվազումը իրավապահ համակարգի համախմբված ջանքի արդյունքն է»,- նշեց նա:

«Քննարկվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության թեման: Չգիտես ինչու, նաև տարբեր քաղաքական ուժեր հայտ են ներկայացնում պայքարելու թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ: Մենք այս տարվա կտրվածքով ունենք ապօրինի շրջանառությունից հանված 768 կգ թմրամիջոց, որը 80 տոկոսով ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Սա ռազմավարական մոտեցման արդյունք է, որովհետև մենք կենտրոնացել ենք թմրանյութերի ներմուծման, նաև արտադրության շղթայի վրա և թույլ չենք տվել հետագայում հարյուր հազարավոր նմանատիպ մանր դեպքերի առկայությունը: 

Երբ որ նայում եք իրական պատկերը, տեսնում ենք, որ կա կատարված աշխատանք, բնականաբար, դրա կողքին կան նաև խնդիրներ, որոնք հստակորեն արձանագրել է ՆԳՆ-ն, կան մշակված ռազմավարական մոտեցումներ այս խնդիրները հետևողականորեն լուծելու տրամաբանության մեջ: Պիտի շեշտը դնենք 2026 թվականին հատկապես հանցավորության կանխարգելման աշխատանքների վրա: Արդեն ավարտին են մոտենում հանցավորության կանխարգելման ռազմավարական նոր ծրագրի մշակման աշխատանքները: Ուրախ կլինեմ քննարկել խորհրդարանական գործընկերների հետ այդ նախաձեռնությունը ևս»,- ասաց ՆԳ նախարարը:

25 Մարտ, 2026 21:45
Վեր