«Կանազ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան Zarkerak - «Կանազ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան
Zarkerak Zarkerak - «Կանազ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան
«Կանազ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան

«Կանազ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 25-ին՝ ժամը 19։12-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։

Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ջրատար, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։11-ին։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

25 Մարտ, 2026 22:15
Վեր