ՀՀ ԱԳ փոխնախարարը և Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ օրակարգի հարցեր Zarkerak - ՀՀ ԱԳ փոխնախարարը և Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ օրակարգի հարցեր
Zarkerak Zarkerak - ՀՀ ԱԳ փոխնախարարը և Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ օրակարգի հարցեր
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ օրակարգի հարցեր

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ օրակարգի հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 26-ին Անդորրայում անցկացվող Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Բերնարդ Քոթչի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ օրակարգի հարցեր՝ բարձր գնահատելով առկա դրական դինամիկան: Այս համատեքստում ընդգծվել է տնտեսության և կանաչ էներգիայի ոլորտում փոխգործակցության խթանման և ընդհանուր ծրագրերի իրականացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը գործընկերոջը ներկայացրել է հաստատված խաղաղության հետագա ինտիտուցիոնալացմանն ուղղված քայլերը: Մտքեր են փոխանակվել նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ:

Զրուցակիցները բարձր են գնահատել բազմակողմ հարթարկներում և միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը՝ կարևորելով դրա հետագա ընդլայնումը:

Մտքեր են փոխանակվել նաև այս տարի Հայաստանում անցացվելիք ՄԱԿ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքների և հնարավոր համագործակցության վերաբերյալ: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Համաժողովի կազմակերպման հարցում ՀՀ տեսլականը՝ ուղղված կենսաբազմազանությանն առնչվող քննարկումներում բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք և բովանդակային մասնակցության ապահովմանը:

26 Մարտ, 2026 17:31
Վեր