Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Դաշնակցության ամբողջ գործունեությունը մի անվերջանալի շղթա է՝ իրական բաները դարձնել ինքնություն, հետո լացել, կենացներ խմել, Հայ դատ անել, փող հավաքել, ինքնությունը վերածել փողի, մոնետիզացնել ինքնությունը։ Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան-ը։
«Ձեր ինքնությունը Արարատը չէ, ձեր ինքնությունը Ռոբերտ Քոչարյանի 200 միլիոն դոլարն է, որը, ըստ դատախազության մեղադրանքի, նա ապօրինի ձեռք է բերել և պետք է վերադարձվի բյուջե։ Ահա ձեր ինքնությունը պետք է գա և մուծվի բյուջե, ու հետո նոր փորձեք ներվայնացնել այս ժողովրդին։ Եկեք, մուծվեք բյուջե»,- ասաց նա։
Ռուբինյանը նշեց, որ այժմ խաղաղություն կա, և դա է պատճառը, որ այս ընթացքում ոչ մի զոհ չի եղել, ոչ մի կրակոց չի լսվել, և ավելի շատ քաղաքացի է մուտք գործել ՀՀ, քան հեռացել։ «Դագաղների բացակայության պատճառը խաղաղությունն է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այդ խաղաղությունը պետք է պահպանել։


