Ես  հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից․ վարչապետ Zarkerak - Ես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից․ վարչապետ
Zarkerak Zarkerak - Ես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից․ վարչապետ
Ես  հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից․ վարչապետ

Ես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից․ վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները, ըստ էության, Ղարաբաղի ժողովրդին պահել են պատանդի կարգավիճակում՝ անհասկանալի նպատակներով։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա կոչ արեց դուրս գալ գաղթականի և պանդուխտի տրամաբանությունից՝ նշելով, որ հայելային որակումները նշանակում են մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ։ «Իմ հիմնական հոգսն այն է, որ Ղարաբաղի ժողովուրդը խաղաղվի, ունենա աշխատանք»,– ասաց նա։

«Ես, որպես ՀՀ վարչապետ, ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից, որովհետև կարծում եմ՝ պետք է գնալ իրական արդարության հետևից։ Մենք որքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվեցինք նորանոր պատմական անարդարությունների»,– նշեց նա՝ հավելելով, որ պետք է համարձակություն ունենալ նման հարցերի մասին խոսելու։

Վարչապետը նաև ասաց, որ առաջին հերթին մեզ է պետք ունենալ նոր Սահմանադրությոն, որտեղ հղում չկա Անկախության հռչակագրին, որովհետև դա նշանակում է տարածաշրջանում  հարատև պետություն ուեննալը դարձնել հնարավոր։  

Նրա խոսքով՝ եթե ներկայիս իշխանությունը փոխվի, ինչը պրակտիկորեն բացառում է ժողովրդի հետ շփումների արդյունքում, ապա մեծ է պատերազմի վտանգը, քանի որ ընդդիմադիր ուժերը հանդես են գալիս խաղաղության գործընթացը ռևիզիայի ենթարկելու տրամաբանությամբ։ «Այսինքն՝ նրանք խաղաղության տակից հողը քաշում են, ինչը նշանակում է, որ խաղաղությունը կփլուզվի, և կլինի պատերազմ»,– եզրափակեց վարչապետը։

26 Մարտ, 2026 13:33
Վեր