Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. տարոնիկցիները կդիմեն ամենածայրահեղ միջոցի Zarkerak - Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. տարոնիկցիները կդիմեն ամենածայրահեղ միջոցի
Zarkerak Zarkerak - Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. տարոնիկցիները կդիմեն ամենածայրահեղ միջոցի
Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. տարոնիկցիները կդիմեն ամենածայրահեղ միջոցի

Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. տարոնիկցիները կդիմեն ամենածայրահեղ միջոցի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մարտի 26-ին, հերթական լարված իրավիճակն է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տարոնիկ բնակավայրի բնակիչները, կարելի է ասել՝ ամբողջ գյուղը, ի նշան բողոքի գյուղից շարժվում են դեպի Երևան-Արմավիր գլխավոր ճանապարհ, որպեսզի իրականացնեն իրենց բողոքի ակցիան։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում են. «Մարտի 15-ին էր, որ ուզում էինք նույն գործողությունն իրականացնել, այն է գյուղի մոտ 1 կիլոմետրանոց անբարեկարգ ճանապարհի պատճառով այդ օրը ցանկություն էր առաջացել ամբողջ գյուղով պարալիզացնեինք գլխավոր ճանապարհը,։ Մեր ու մանուկ, ահել-ջահել, կին-տղամարդ դուրս էինք եկել ու արդեն պիտի ճանապարհը փակեինք, բայց վերջին պահին հրաժարվեցինք դիմել այդ ծայրահեղ միջոցին, քանի որ մեզ խոստացան, որ խնդիրը կլուծվի։ Խնդիր, որը 30 տարվա պատմություն ունի։

Հիմա մեզ կմեղադրեն, թե բա ինչի 30 տարի չէիք բարձրաձայնում խնդրի մասին։ Միշտ էլ բարձրաձայնել ենք, թե՛ նախորդ իշխանություններին, թե՛ ներկա, թե՛ բանավոր, թե՛ գրավոր, ու բոլորն էլ ամեն անգամ խոստացել են, որ ի շահ բնակչի ասֆալտապատումը կարվի, բայց հայտնի ֆիլմի հայտնի Գիքորի նման՝ օրերը մթնել, անց են կացել, բայց էս խնդիրը չի լուծվել։

Ուրախ ենք, որ կառավարությունը վարչապետ  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր գյուղում ընտիր մանկապարտեզ կառուցեց, ինչի համար ողջ գյուղը երախտապարտ է։ Բայց ո՞ւմ է պետք, որ մանկապարտեզ հասնելու համար երեխաները անձրևին ոտքից գլուխ ցեխոտվում են, ամառն էլ փոշին է խեղդում։ Դրա համար էլ ոչ մարզպետին ենք վստահում, ոչ քաղաքապետին։ Մեր հույսը վարչապետն է, ով գյուղին նվիրեց ընտիր մանկատխպատեզ, հիմա էլ ուզում ենք իր հսկողությամբ էս 1 կմ-անոց՝ վարորդներիս համար պատուհաս դարձած ճանապարհը հիմնանորոգվի»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

26 Մարտ, 2026 13:05
Վեր