Խաղաղությունը հաստատել ենք քաղաքական մակարդակում, բայց սոցիալ-հոգեբանական մակարդակում էլ պետք է խաղաղվենք. վարչապետ Zarkerak - Խաղաղությունը հաստատել ենք քաղաքական մակարդակում, բայց սոցիալ-հոգեբանական մակարդակում էլ պետք է խաղաղվենք. վարչապետ
Zarkerak Zarkerak - Խաղաղությունը հաստատել ենք քաղաքական մակարդակում, բայց սոցիալ-հոգեբանական մակարդակում էլ պետք է խաղաղվենք. վարչապետ
Խաղաղությունը հաստատել ենք քաղաքական մակարդակում, բայց սոցիալ-հոգեբանական մակարդակում էլ պետք է խաղաղվենք. վարչապետ

Խաղաղությունը հաստատել ենք քաղաքական մակարդակում, բայց սոցիալ-հոգեբանական մակարդակում էլ պետք է խաղաղվենք. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ակնհայտորեն շատ կարևոր է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար, բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ պետք է գնահատենք այս ծրագրի քաղաքական նշանակությունը ոչ միայն Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների, այլև ընդհանրապես ՀՀ-ի հետագա զարգացման և ռազմավարական դիրքավորման տրամաբանության մեջ։ Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Խաղաղությունը ոչ միայն քաղաքական, այլև սոցիալ-հոգեբանական հասկացություն է։ Ես ուզում եմ նաև Կառավարության նիստում արձանագրել և նույնիսկ դատապարտել այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին և ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է։

Երբ խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, մենք, ըստ էության, առաջինը չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն և տնավորվեն։ Սա շատ կարևոր է, որովհետև խաղաղությունը միայն պայմանագիր չէ, խաղաղությունն այն է, որ մարդը խաղաղվի, հասկանա, որ չկա ավելի դաժան բան, քան սպասումը, բայց մենք՝ որպես ժողովուրդ, արդեն հարյուր քանի տարի է՝ այդ սպասումով ենք ապրում. սա կայսերական քաղաքականություն է։ Սա հակահայկական, ապահայկական կայսերական քաղաքականություն է, որ մի՛ խաղաղվեք, հեսա կվերադառնաք կամ կվերադարձնենք, հեսա ցեղասպանության միջազգային ճանաչում կլինի, հեսա կվերադառնաք Վան, Մուշ, Կիլիկիա, և այդպես շարունակ։ Այս քաղաքականությունն ունի 2 նպատակ. առաջինը՝ հայ ժողովրդին պահել պանդուխտի գիտակցության մեջ, և երկրորդը՝ թույլ չտալ, որ ՀՀ-ն որպես պետություն կայանա, որովհետև այն երկիրը, որտեղ իշխող սոցիալ-հոգեբանությունը պանդուխտի սոցիալ-հոգեբանությունն է, որ մենք ինչ-որ տեղ պետք է գնանք, սա այն տեղը չի, որ մենք պետք է մնանք, այդ պետությունը չի կարող կայանալ։

Անկախության առաջին օրերից ի վեր ամենաշատ օգտագործված տերմինաբանությունը և պրոբլեմը արտագաղթն է։ Մեր մեծագույն խնդիրն է արձանագրել հետևյալը. այդ ինչ երևույթ է, որ մարդը ծնվել և մեծացել է Հայաստանում, ապրում է, օրինակ, Քաջարանում, բայց ասում ես՝ դու որտեղի՞ց ես, ասենք, մարդը կարող է ասել՝ ես Վանից եմ: Սա կայսերական հայրենասիրության դրսևորում է, ստալինյան հայրենասիրության դրսևորում է, որը Ստալինը upload է արել մեր հանրային գիտակցության մեջ։

Մենք խաղաղությունը հաստատել ենք քաղաքական մակարդակում, բայց երբ խոսում ենք խնամքի մասին, դա նշանակում է սոցիալ-հոգեբանական մակարդակում էլ մենք պետք է խաղաղվենք, հակառակ դեպքում չենք գտնի խաղաղությունը, ավելի ճիշտ՝ կկորցնենք խաղաղությունը, որովհետև երբ մենք այդ խոսույթները շարունակում ենք, նշանակում է՝ մենք մտնում ենք կոնֆլիկտի մեջ շուրջբոլորի հետ, իսկ այս պարագայում մեր ռեսուրսները բավարար չեն կոնֆլիկտի համար: Բա ի՞նչ անենք՝ երաշխավոր փնտրենք: Ինչի՞ հաշվին. մեր ինքնիշխանւթյան, մեր անկախության, մեր պետականության հաշվին»,- նշեց Փաշինյանը։

26 Մարտ, 2026 12:24
Վեր