Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են տեղումներ․ ջրի ելքերի զգալի մեծացում Zarkerak - Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են տեղումներ․ ջրի ելքերի զգալի մեծացում
Zarkerak Zarkerak - Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են տեղումներ․ ջրի ելքերի զգալի մեծացում
Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են տեղումներ․ ջրի ելքերի զգալի մեծացում

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են տեղումներ․ ջրի ելքերի զգալի մեծացում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17մ/վ արագությամբ:

Մարտի 27-ին Սյունիքում, Վայոց ձորի և Գեղարքունիքի առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Սպասվող տեղումներով պայմանավորված մարտի 26-28-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, մարտի 27-28-ին Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա և Դեբեդ գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։

 

26 Մարտ, 2026 13:09
Վեր