Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին IRNA գործակալության հետ հարցազրույցում տեղեկացրել է, որ Թեհրանը ստացել է Վաշինգտոնի առաջարկները և այժմ ուսումնասիրում է դրանք:
Միևնույն ժամանակ Արաղչին նշել է, որ Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ մտնել բանակցությունների մեջ, որոնց նպատակը, իր խոսքով, միայն ագրեսորի պայմաններով հակամարտության ժամանակավոր մեղմացումն է։
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է. մենք երկխոսություն չենք փնտրում հանուն երկխոսության և չենք նահանջելու մեր օրինական պահանջներից՝ հանուն պատրանքային հրադադարի։ Ցանկացած որոշում կայացվելու է միայն մեր սահմանների և ազգային շահերի լիակատար անվտանգության ապահովումից ելնելով, այլ ոչ թե արտաքին ուժերի թելադրանքով։
Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել հարևաններին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, Թուրքմենստանին, Աֆղանստանին և Սաուդյան Արաբիային՝ քաղաքացիներին տարհանելու հարցում օգնության և հումանիտար աջակցության համար:


