Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երբ Հայաստանում սկսեցին տարածվել սրճարաններն ու ռեստորանները, ամեն կողքի սեղանը մյուս կողքի սեղանին ընկալում էր որպես պոտենցիալ սպառնալիք։ Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նկատեց, որ հիմա դա որոշակիորեն փոխվել է։ «Բազմաթիվ բաներ սկսվում են նրանից, թե՝ ինչո՞ւ ես տենց նայում, ինչո՞ւ ես ընդհանրապես նայում, որովհետև առաջին արձագանքն այն է, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկին նայում է, ուրեմն ինչ-որ բան պլանավորում է, և դա պետք է կասեցնել, բնում խեղդել այդ սպառնալից մտադրությունը»,- ասաց նա՝ նշելով, որ մինչև խնդրի մասին չխոսես, խնդիրը չես կարող հաղթահարել։


