Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը․ Հայաստանը ներկայացրել է դեսպան Նարեկ Մկրտչյանը Zarkerak - Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը․ Հայաստանը ներկայացրել է դեսպան Նարեկ Մկրտչյանը
Zarkerak Zarkerak - Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը․ Հայաստանը ներկայացրել է դեսպան Նարեկ Մկրտչյանը
Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը․ Հայաստանը ներկայացրել է դեսպան Նարեկ Մկրտչյանը

Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը․ Հայաստանը ներկայացրել է դեսպան Նարեկ Մկրտչյանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը մարտի 24-ին  ԱՄՆ պետքարտուղարությունում  հյուրընկալել է Fostering the Future Together խորագիրը կրող  գագաթնաժողովը, որտեղ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

 

 

 

Երկրորդ օրը՝ մարտի 25-ին, գագաթնաժողովը տեղափոխվել է Սպիտակ Տուն։ Երկօրյա նստաշրջանում Առաջին տիկնոջ, ԱՄՆ կառավարության պաշտոնյաների, տարբեր պատվիրակությունների և տեխնոլոգիական ընկերությունների (այդ թվում՝ Palantir, OpenAI, Adobe, Google, Meta, Zoom, xAI)   ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել են կլոր-սեղան քննարկումներ՝ միավորելու ջանքերը երեխաների թվային գրագիտության, առցանց անվտանգության ապահովման և արհեստական բանակության ճիշտ կիրառման շուրջ։ 

 

 

Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել երկօրյա քննարկումներին, Tech Expo-ում ծանոթացել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ինտերակտիվ ցուցադրություններին:

 

 

 

Միջոցառման շրջանակում դեսպանը կարճատև շփման հնարավորություն է ունեցել նաև ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսի, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայքլ Ուոլցի,  Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ավագ խորհրդատու և պրոդյուսեր Մարկ Բեքմենի  և գագաթնաժողովի այլ մասնակիցների հետ։

 

 

26 Մարտ, 2026 10:06
Վեր