Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել Zarkerak - Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել
Zarkerak Zarkerak - Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել
Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել

Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձանագրություն է ստորագրել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին։

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար առաջարկել էր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:

Վլադիմիր Վարդանյանը 2018-2026 թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 2019-2021 թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ), ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2021 թ. հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր: 

Ավելի վաղ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել էր, որ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ՝ դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը:

Վլադիմիր Վարդանյանի կենսագրությունը՝ այստեղ, ԱԺ-ում թեկնածության ելույթը՝ այստեղ:

26 Մարտ, 2026 10:37
Վեր