Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրավապահ մարմինների անունից կատարվող կեղծ հեռախոսազանգերի միջոցով մի՛ փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարների։ Այս մասին հորդորում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից:
«Վերջին շրջանում հաճախակի են դարձել խարդախության դեպքերը, երբ անհայտ անձինք զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում (WhatsApp, Viber և այլ հարթակներով)՝ ներկայանալով Ազգային անվտանգության ծառայության, Կենտրոնական բանկի կամ տարբեր բանկերի աշխատակիցներ։ Նրանք տարբեր պատրվակներով փորձում են համոզել, որ Ձեր բանկային հաշիվներից գումար հանեք և փոխանցեք իրենց տրամադրած հաշվեհամարներին՝ հաճախ նաև կրիպտոակտիվների տեսքով։
Մի՛ վստահեք նման զանգերին կամ հաղորդագրություններին։ Եթե ստանում եք նման զանգ, անմիջապես դադարեցրեք խոսակցությունը և դիմեք ՆԳՆ ոստիկանություն։
Հիշե՛ք՝ ոչ մի պետական մարմին կամ բանկ երբեք չի պահանջում հեռախոսով փոխանցել Ձեր գումարները այլ հաշվեհամարների։
Զգոնությունը Ձեր լավագույն պաշտպանությունն է»,- ասվում է հաղորդագրությունում։


