Սարգիս Խանդանյանը նշանակվել է Հունգարիայում կայանալիք ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար Zarkerak - Սարգիս Խանդանյանը նշանակվել է Հունգարիայում կայանալիք ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար
Zarkerak Zarkerak - Սարգիս Խանդանյանը նշանակվել է Հունգարիայում կայանալիք ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար
Սարգիս Խանդանյանը նշանակվել է Հունգարիայում կայանալիք ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար

Սարգիս Խանդանյանը նշանակվել է Հունգարիայում կայանալիք ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ԵԱՀԿ գործող նախագահողի կողմից նշանակվել է Հունգարիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար: Որպես հատուկ համակարգող և առաքելության ղեկավար՝ Սարգիս Խանդանյանը համակարգելու է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԵԽԽՎ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելությունների աշխատանքները:

Մարտի 24-26-ը Հունգարիայի մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում Սարգիս Խանդանյանը հանդիպումներ է ունեցել Հունգարիայում ընտրական գործընթացում ներգրավված պետական հաստատությունների, ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների, Հունգարիայի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի թիմի հետ:

Հանդիպումների ընթացքում Սարգիս Խանդանյանը ծանոթացել է ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին և քարոզարշավի ընթացքին:

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 12-ին:

26 Մարտ, 2026 14:12
Վեր