Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ Zarkerak - Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ
Zarkerak Zarkerak - Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ
Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ

Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 25-ին, ժամը՝ 00։10-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակից ստացվել է ահազանգ՝ «OPEL» մակնիշի ավտոմեքենայի թափքում հայտնաբերված ապօրինի որսված կենդանի խեցգետնի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

 

Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Հ.-ն Հերհերի ջրամբարից ապօրինի որսացել է 43 կգ խեցգետին։

 

Ապօրինի որսված կենդանի խեցգետնի ողջ խմբաքանակն առգրավվել է և բաց է թողնվել Հերհերի ջրամբար։

 

Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։

 

26 Մարտ, 2026 15:43
Վեր