Չեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ Zarkerak - Չեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ
Zarkerak Zarkerak - Չեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ
Չեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ

Չեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Չեղարկված չվերթների պատճառով նոր տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին նախատեսվող փոխհատուցման տրամադրման ընթացակարգը դեռևս մշակման փուլում է․ մանրամասները կհրապարակվեն կառավարության կողմից հաստատվելուց հետո։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

«Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՀՀ ԱԳ նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել էին պայմանավորված Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով, և ում համար ավիաընկերությունը նոր տոմս չի ապահովել և իրենք են գնել ՀՀ վերադարձի նոր տոմսը, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։

Նախաձեռնության հայտարարման օրվանից՝ մարտի 7-ից ի վեր դրան անդրադարձել ենք տարբեր առիթներով, այդ թվում՝ ԱԺ-ում լրագրողների հետ նախարար Միրզոյանի ճեպազրույցում, Մասատում դեսապանահավաքի ժամանակ նախարարի հրապարակային խոսքում, ինչպես նաև ի պատասխան ԶԼՄ գործընկերների և ՀՀ քաղաքացիների հարցումների։

 

Հաշվի առնելով թեմայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների մեծ հետաքրքրությունը՝ լրացուցիչ տեղեկացնում ենք, որ փոխհատուցման ապահովման ընթացակարգը, այդ թվում՝ տեխնիկական մանրամասները գտնվում են մշակման փուլում և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ընդունվելուց հետո մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի պաշտոնական հարթակներում:

 

Շահառու քաղաքացիներին պատշաճ կերպով կներկայացվեն նախատեսվող փոխհատուցումները ստանալու համար դիմումի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և այլն»,- ասվում է հաղորդագրությունում։

26 Մարտ, 2026 16:58
Վեր