Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«1921 թվականին Սիմոն Վրացյանը նամակ էր ուղարկում Անկարա և նախ խոսում էր Հայաստանի և Թուրքիայի բարեկամության անհրաժեշտության մասին, ռազմական աջակցություն էր խնդրում պաշտոնական Անկարայից միասնական ճակատով կռվելու միասնական թշնամի բոլշևիկների դեմ: Սիմոն Վրացյանի ղեկավարած կոմիտեն էլ կոչվում էր Հայրենիքի փրկության կոմիտե: Հիշում եք, որ մի քանի տարի առաջ ուզում էիք Հայաստանի գլուխն ուտել, էնքան երևակայություն չունեին, գնացել էին Վրացյանենց հայրենիքի փրկության կոմիտեն փոխել դրել էին հայրենիքի փրկության շարժում»,-ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Դիմելով Դաշնակցությանը՝ Կոնջորյանը նշեց. «135-ամյա Դաշնակցությունը՝ որպես ազգային արժեք, ոնց տարաք դրեցիք Ռոբերտ Քոչարյանի ոտքերի տակ, բա այսօր այդ Դաշնակցությունը մի հատ դաշնակցական լիդեր չունենա՞: Բա Դաշնակցությունը, որը տվել է Վրացյան, Քաջազնունի, Խատիսյան, բա դա մի լիդեր չունենա, լիդերը լինի Քոչարյանը, որը «Հայր մեր»-ը չգիտի, որը եթե մի քանի րոպե ինքնուրույն մտածի՝ վնասվածքներով կտեղափոխվի վերակենդանացման բաժանմունք: Դուք Հայաստանն եք ուզում տանել ու դնել ուրիշ պետության ոտքերի տակ ու մատաղ անեք»:
Կոնջորյանը խոսեց նաև ընդդիմության հայտարարությունների մասին. «Մեր ընդդիմությունն էլի երաշխավորախտով է տառապում: Դուք ուզում եք, որ Հայաստանը տանեք դնեք այդ երաշխավորի ձեռքի տակ, հետո, որ այդ երաշխավորն իր ուզած օրն իր շահերի համար մի օր ՀՀ-ն տանի, մատաղ անի ու դնի աշխարհաքաղաքական առևտրի զոհասեղանին և ձեզ էլ վճարի ձեր բաժինը և ժողովրդի ճակատագիրն էլ՝ որպես մանրադրամ, դնեք ձեր ջեբը: Երբ Քոչարյանը չի բացառում, որ ՀՀ-ն կարող է դառնալ Միութենական պետության մաս, երբ ձեր սիրած Վիտալի Բալասանյանն ասում է, որ այո, ՀՀ-ն պետք է դառնա Միութենական պետության մաս, Վարդան Ղուկասյանն է ասում, դա ինչ է, էդ ուզում էիք ՀՀ-ի գլուխն ուտել, հետո ուզում եք հայ ժողովրդի զավակներին ուղարկել թնդանոթի միս դառնալու ուրիշների սանձազերծած պատերազմում, ուզում եք, որ հայ ժողովրդի զավակները խաղաղ չապրեն, դրա համար հանգիստ չունեք, որ այս երկու տարի է կրակոցից զոհ չունենք:
Դուք այնքան եք մոլորվել սեփական ստերի հորձանուտում, որ սկսել եք ինքներդ ձեզ մարսել: Խոսում եք ներքին պատերազմի մասին, ներքին պատերազմի ամենաայլանդակ դրսևորումը գիտեք որն էր, երբ քոչարյանասերժական իշխանության բանդաները Հայաստանի փողոցները, հրապարակները, պադյեզդները դարձրել էին պատերազմի թատերաբեմ: Միշիկը ձերն է, ինչ եք մեզնից ուզում: Ուր է Միքայել Աջապահյանի հարցազրույցը և Քոչարյանի թալանած 200 միլոինը, ես պահանջում եմ, էն որ դուք նստել եք և այս աթոռների վրա նախավերջին մոհիկանների պես լսում եք, էլի գնահատելու բան է: Հայաստանը մեր միակ ու անկրկնելի սերն է, ՀՀ-ից բացի ուրիշ սեր չունենք, բայց Հայաստանը ձեր միակը չի, դուք ուրիշ սերեր ունեք, ուրիշ հայրենիքներ ունեք»:


